«Իրատեսն» իր նախորդ համարներից մեկում անդրադարձել էր քրեակատարողական վարչությունում տեղի ունեցած միջադեպին, երբ կալանավորներից մեկի կինը մեծ աղմուկ էր բարձրացրել և պաշտոնյաներից մեկին մեղադրել էր կաշառք վերցնելու մեջ:
Թբիլիսիի դատարանը մերժել է Վրաստանի նախկին նախագահ Միխեիլ Սաակաշվիլու, նախկին վարչապետի, Թբիլիսիի նախկին քաղաքապետի, պաշտպանության և արդարադատության նախկին նախարարների դեմ քրեական հետապնդումը դադարեցնելու միջնորդությունը:
ԱՄՆ-ը Կուբային հանել է ահաբեկչությունը հովանավորող երկրների ցանկից՝ հաղորդում է Reuters գործակալությունը՝ վկայակոչելով ԱՄՆ-ի պետքարտուղարության հայտարարությունը:
Երեկ Սարդարապատի հուշահամալիր եկած ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանից լրագրողները հետաքրքրվեցին՝ հնարավո՞ր է` մեքենայի վրա 20 փամփուշտ կրակվի, ուղևորները վնասվածք չստանան։ Խոսքը Գորիսում՝ Սյունիքի մարզպետ Սուրիկ Խաչատրյանի դեմ մահափորձի մասին է։
Թուրքիայի Գերագույն դատական խորհուրդը չեղարկել է Անկարայի դատարանի որոշումը, որով թույլատրվում էր մայրաքաղաքում Աք Սարայ նախագահական պալատի շինարարությունը՝ հայտնել է Թուրքիայի Ճարտարապետների պալատի Անկարայի բաժնի ղեկավար Թեզջան Քարաքուշ Ջանդանը:
ՀՅԴ պատգամավորները և «Ժառանգություն» խմբակցության քարտուղար Թևան Պողոսյանը համատեղ «Հանրաքվեի մասին օրենքում» փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին նախագիծ են ներկայացրել ԱԺ:
Այս օրերին Թուրքիայում «Վերադարձը Արևմտյան Ադրբեջան՝ որպես մարդու իրավունքների գերակայության կարևոր պայման» թեմայով բավականին ներկայացուցչական միջազգային կոնֆերանս է ընթանում, որի շրջանակներում ՀՀ տարածքային ամբողջականության դեմ բազմաթիվ ելույթներ են հնչել...